Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Բերանի խոռոչի հիգիենա. aregak.com

Բերանի խոռոչի հիգիենա. aregak.com

Մեր ատամների առողջությունը  կախված է բերանի խոռոչի  ճիշտ հիգիենայից: Մենք չպետք է մոռանանք, որ բերանի խոռոչի հիգիենան չի սահմանափակվում ատամների մաքրմամբ միայն տան պայմաններում: Բերանի խոռոչի կոմպլեքս  խնամքը ներառում է անհատական և և պրոֆեսիոնալ խնամք:

 

Հայտնի է, որ ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ, ուտելուց հետո: Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնիսկ մաքրել ներքին մակերեսը, կտրող և ծամող մակերեսը: Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով: Սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ, պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար:

 

Դրանից խուսափելու համար  լեզուն պետք է մաքրել հատուկ խոզանակով: Չենք մոռանում նաև ատամնաթելի մասին: Ատամնաթելի օգնությամբ  մաքրվում են միջատամնային հատվածները, որտեղ ավելի շատ են կուտակվում ատամնափառը և սննդի մնացորդները:

Բերանի խոռոչի հիգիենաՊրոֆեսիոնալ հիգիենան նշանակալիորեն տարբերվում է անհատականից: Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան  կատարվում է մի քանի մեթոդներով. ուլտրաձայնով, Air Flow  մեթոդով, Vector  սարքի օգնությամբ, տարբեր խոզանակներով, ատամի մածուկներով  և այլ օժանդակ մեթոդներով:

 

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան, անհրաժեշտության դեպքում, կատարվում է տեղային  անզգայացմամբ: Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը  ցանկալի է կատարել կես տարին մեկ անգամ, իսկ ծխող և բերանի խոռոչի անբավարար անհատական հիգիենա ունեցող մարդկանց համար ցուցված էկատարել 3-4 ամիսը մեկ անգամ:

Սկզբնաղբյուր. aregak.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ